Բաժիններ՝

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը:

«Մենք չենք ցանկանում բռնությունների աճ տեսնել: Մենք հոգնել ենք նման հարձակումներից և ցանկանում ենք տեսնել գործընթաց, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կողմերին կոչ ենք անում լիցքաթափվել և վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Թոները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս