Իրանի խորհրդարանում երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով կընդգրկվեն ռեկորդային թվով կանայք, հայտնում է AFP-ն:
Ադրբեջանական «Տղաները Բաքվից» Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) անդամ Ջավիդ Իմամվերդիևը կոչ է արել ապաշխարել հայերի նկատմամբ գործած մեղքերը:
Մայիսի 1-ին դարձյալ բացվել է Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանի թռիչքների սրահը, որը փակ էր մարտի 22-ի ահաբեկչություններից հետո:
Իրաքի հարավում՝ Էս-Սամավա քաղաքում, այսօր տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 20 մարդու, հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրին:
Անկարայում ոստիկանական հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի ենթադրյալ 4 անդամ, հայտնում են ԶԼՄ-ները:
«Անանուն ինտերնացիոնալի» ցանցահենները նախօրեին հայտարարել են, թե կոտրել են «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն, «Ռոսիա-1» հեռուստաալիքի Вести недели ծրագրի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի էլեկտրոնային փոստն ու WhatsApp-ի օգտահաշիվը, տեղեկացնում է theins.ru-ն:
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է BBC-ն:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմնակիցները հաղթել են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, վկայում են ձայների հաշվարկները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնարկել է, որ իր իրավահաջորդը Դեմոկրատական կուսակցությունից լինելու է Հիլարի Քլիթոնը, հայտնում է ABC-ն:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ նախօրեին արված սենսացիոն հայտարարությունը հարուցել է ադրբեջանցի փորձագետների ու դիտորդների ակտիվ ռեակցիան և միաժամանակ բազմաթիվ հարցեր է առաջացրել, գրում է ադրբեջանական Turan գործակալությունը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ ավիահարվածներ են հասցրել «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության դիրքերին, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ծառայությունում իր աղբյուրին:
Եթովպիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է 160 միլիոն դոլարի պարտքը դուրս գրելու վերաբերյալ, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Եթովպիայի արտաքին գործերի նախարար Թեդրոս Ադհանոմին:
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 25-ին, լուսաբանում էի մի ասուլիս, որը (ըստ նախապես հայտարարված հաղորդագրության) նվիրված պետք է լիներ սննդամթերքի անվտանգությանը։
«Այո, չափ ու սահման չկա Էրդողանի համար, և աշխարհը դա գիտի»,- ասում է Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը։
Հազարավոր հավատացյալների ներկայությամբ Երուսաղեմի Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում Ուղղափառ եկեղեցու Սուրբ Հարության տոնի առթիվ վառվել է Սուրբ կրակը:
Բաբայանը նշեց, որ այս պահին այդ հարցով ակտիվ կոնսուլտացիաներ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ: «Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասաց Բաբայանը:
Հանրահայտ «Ֆորբս» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հոլիվուդյան աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:
Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարի-Արլետ Կարլոտտին նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու համար:
Ադրբեջանական իշխանությունները փորձում են կանխել առաջատար համաշխարհային ԶԼՄ-ներում Ադրբեջանի քաղաքական համակարգն ու նրա թույլ տնտեսությունը քննադատող հրապարակումները` հսկայական գումարներ ծախսելով արտասահմանյան լրագրողներին «գնելու» վրա, որպեսզի Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի եւ իսրայելամետ միջազգային ԶԼՄ-ներում Ադրբեջանի մասին դրական նյութեր հրապարակվեն:
Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել է, որ հրապարկվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին և նրա քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանին:
Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ է անում դիմել Կոնգրեսին՝ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Հայաստանին 15 միլիոն դոլար տրամադրելու հարցով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Միջազգային վարկանիշային Moody`s Investors Service գործակալությունը բացասական կանխատեսում է արել` Ադրբեջանի պարտքային պարտավորությունների էմիտենտի երկարաժամկետ եւ չապահովված առաջնային վարկանիշները հաստատելով Ba1 մակարդակի վրա:
Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների 400-ից ավելի լրագրողներ մնացել են առանց աշխատանքի:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Դիրաբեքիրի փողոցներ դուրս եկած մարդիկ հանդես էին գալիս ՝ «Աստված մեծ է՝ եւ» Մահմեդական Քրդստան՝ կոչերով։
«Ես դժվարանում եմ հավատալ, որ օրինագիծն ընդունվելու է։ Ինչպե՞ս Էրդողանը կընդունի դա, և ի՞նչ կպատահի հետո այդ փախստականների հետ, սրանք հարցեր են, որոնք ինձ տալիս եմ՝ ունենալով այս հարցում տասնյակ տարիների փորձ։ Թեպետ դա մեծ իրադարձություն կլինի, քանի որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կսթափեցներ Թուրքիային, որը վերջապես կզսպեր իր բռնած սխալ ճանապարհը»։
Ենթադրենք սպանում էին ոչ թե հրեաների, այլ օրինակ «միայն» սլավոններին, գնչուներին կամ Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ Իսրայել պետությունն այդ ժամանակ արդեն գոյություն ուներ. կհամաձայնեի՞ք արդյոք այդ ժամանակ զենք վաճառել նացիստներին: