Իրանի նախագահի կողմնակիցները հաղթել են խորհրդարանական ընտրություններում
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմնակիցները հաղթել են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, վկայում են ձայների հաշվարկները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոուհանիի կողմնակիցները կարող են ստանալ խորհրդարանի 68 տեղերից 33-ից մինչև 40 տեղ, որոնց ճակատագիրը չէր պարզվել փետրվարին անցկացված ընտրությունների առաջին փուլի արդյունքով: Ընդհանուր առմամբ՝ Իրանի խորհրդարանում կա 290 տեղ:
Ինչպես հաղորդում է AFP-ն, հղում կատարելով Իրանի ՆԳՆ-ին, Ռոուհանիի կողմնակիցները ստացել են 68 տեղերից 38-ը: Պահպանողականներին բաժին է ընկել 18 տեղ, անկախ թեկնածուներին՝ 12 տեղ:
Փետրվարյան ընտրությունների արդյունքով՝ պահպանողականներին մոտ գտնվող թեկնածուները ստացել են խորհրդարանի 290 տեղերից 103-ը: Իրանի նախագահի կողմնակիցներ, որոնք ընդգրկված էին այսպես կոչված «Հույսի ցուցակում», նվաճել էին 95 տեղ: Դրա հետ միասին, չափավոր բարփոխիչները ստացել էին 29-30 տեղ, որը հատկացվել էր Թեհրանի համար, սակայն զիջել էին ֆունդամենտալիստներին երկրի մյուս շրջաններում: