Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թուրքիայում և Իրաքում PKK-ի դիրքերին
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ ավիահարվածներ են հասցրել «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության դիրքերին, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ծառայությունում իր աղբյուրին:
Գործակալության տվյալով՝ 20 ռազմական ինքնաթիռ, որոնք երկինք են բարձրացել Դիարբեքիրի ավիաբազայից, հարվածներ են հասցրել Թուրքիայի Շըրնաք նահանգին, ինչպես նաև Հաքուրք, Ավաշին և Քանդիլ շրջաններին: Ռմբակոծվել են նաև քրդերի դիրքերը Իրաքի հյուսիսային հատվածներում:
Թուրքիայի ռազմական ավիացիան բազմիցս հարվածներ է հասցրել Իրաքում քուրդ ապստամբների դիրքերին այն բանից հետո, երբ անցած տարվա հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում նորից վերսկսվեց զինված հակամարտությունը կողմերի միջև: