Բաժիններ՝

Դուբայում կառուցվող աշխարհի ամենաբարձր աշտարակի բնակարանները կառաջարկեն բրիտանացիներին

Դուբայի աշտարակի բնակարանները, որը հայտնի է «Ասեղ» անվանումով, առաջինը կառաջարկեն Մեծ Բրիտանիայի բնակիչներին: Վաճառքների գրասենյակը կգտնվի Լոնդոնի նշանավոր «Հարոդս» հանրախանութում, հաղորդում է The Telegraph­-: Ինչպես սպասվում է, աշտարակի բարձրությունը կկազմի 1001 մետր, ինչը նրան կդարձնի աշխարհի
ամենաբարձր շինությունը: «Ասեղ» աշտարակի շինարարությունը պլանավորվում է ավարտել 2020 թվականին:

Ինչպես նշում է հրատարակությունը, դեւելոպերներն առաջին բնակարանները կառաջարկեն հենց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին, հուսալով, որ Դուբայը կարող է ավելի գրավիչ լինել, քան Լոնդոնը, որտեղ անշարժ գույքը շատ թանկ է: «Ասեղ» աշտարակի բնակարանների գներն սկսվում են 184 հազար ֆունտ ստեռլինգից (շուրջ 268 հազար դոլար)՝ մեկսենյականոց բնակարանի համար, այսինքն՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 260 ֆունտ (380 դոլար): «Ասեղ»­-ի բնակարանների վաճառքով զբաղվող գործակալի տվյալներով՝ Լոնդոնի կենտրոնում բնակարանի 1 քառակուսի մետրի միջին արժեքը 2 հազար ֆունտ է:

Բնակելի նոր համալիրը, որի մեջ մտնում է «Ասեղ» աշտարակը, ունի 600 հեկտար տարածք: Համալիրում, որը բաժանված է ինը շրջանների, կկարողանա ապրել 170 հազար մարդ: Բացի բնակարաններից, այնտեղ կլինեն հյուրանոցներ և 20 հարկ առևտրական կենտրոններ:

Համալիրում պլանավորվում է կազմակերպել 6,8 մլն քառակուսի մետր բնակատեղ, 11,6 մլն քառակուսի մետր առեւտրական տարածքներ և 850 հազար քառակուսի մետր գրասենյակային ու այլ առևտրային անշարժ գույք: Համալիրի արժեքը գնահատվում է 1 մլրդ դոլար: Երկնաքերի նախագիծը մշակել է իսպանացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավա Վալսը:

2007 թվականից աշխարհի ամենաբարձր շենքը Դուբայի «Բուրջ Խալիֆա» աշտարակն է: Կառույցի ստույգ բարձրությունը կազմում է 828 մետր: Աշտարակը 163­-հարկանի է:

Դուբայում սեփականությունի ունեն 19 հազար բրիտանահպատակներ: Ամեն տարի Էմիրություն են այցելում Մեծ Բրիտանիայի 850 հազար զբոսաշրջիկներ և բիզնեսմեններ:

Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության՝ 2016 թվականի հունվարի տվյալներով, երկրում բնակարանի միջին արժեքը կազմել է 288 հազար ֆունտ ստեռլինգ, որը տարվա ընթացքում ավելացել է 18 հազար ֆունտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս