Գերմանիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը

«Մեր կազմակերպությունը նամակ էր հղել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, ով ներկայացնում է CDU/CSU կուսակցությունը, որը նախկինում խոչընդոտել էր նման բանաձևի ընդունումը, և նրա գրասենյակից տեղեկացրել էին, որ հունիսի 2-ին Ցեղասպանութունը և մյուս քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանությունների հարցը կմտնի Բունդեստագի օրակարգ։ Մեզ ուղարկված նամակում հույս էին հայտնել, որ օրինագիծն անցնելու է, քանի որ նման որոշում կա։

Եթե հիշեք, փետրվար ամսին Կանաչները նորից խնդրագիր էին ներկայացրել, որպեսզի օրինագիծը մտնի օրակարգ, սակայն նրանց հասկացրել էին, թե լավ կլինի, որ խնդրագիրը ժամանակավորապես ետ վերցնեն, քանի որ այդ ժամանակ բանակցում էին Թուրքիայի հետ փախստականների հարցով, և ուրեմն այդ պահին այդ հարցի շոշափումը նպատակահարմար չէր, և նրանք խոստացել էին օրինագիծ մշակել համատեղ ուժերով և անցկացնել։ Այժմ վերջին ժամկետը հունիսի 2-ն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է տեղեկացրել Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը՝ անդրադառնալով Բունդեստագ ներկայացվելիք՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևին։

«Ես դժվարանում եմ հավատալ, որ օրինագիծն ընդունվելու է։ Ինչպե՞ս Էրդողանը կընդունի դա, և ի՞նչ կպատահի հետո այդ փախստականների հետ, սրանք հարցեր են, որոնք ինձ տալիս եմ՝ ունենալով այս հարցում տասնյակ տարիների փորձ։ Թեպետ դա մեծ իրադարձություն կլինի, քանի որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կսթափեցներ Թուրքիային, որը վերջապես կզսպեր իր բռնած սխալ ճանապարհը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս