ԱՄՆ-ի բնակչության գրեթե կեսը տանը հրազեն ունի. Pew Research Center
Միացյալ Նահանգների քաղաքացիների 42 տոկոսը տանը հրազեն ունի: Այս տվյալները տեղ են գտել հունիսի 22-ին հրապարակված հետազոտության մեջ, որն անցկացրել է Pew Research Center-ը: Նրա փորձագետների վկայությամբ, հրազենի տերերն ընթացիկ փուլում կազմում են ԱՄՆ-ի քաղաքացիների 30 տոկոսը:
Երկրի բնակչության եւս 11 տոկոսը ներկայում չունի անձամբ իրեն պատկանող հրաձգային զենք, բայց մեկ տանիքի ներքո է ապրում այն մարդկանց հետ, ովքեր այն ունեն: Իսկ ԱՄՆ-ի քաղաքացիների 36 տոկոսը, որոնք նման զենք չունեն, խոստովանում են, որ ապագայում կարող են քննարկել այն ձեռք բերելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, ամերիկացիների մեծամասնությունը (57 տոկոս) տանը հրազեն չունի:
Միեւնույն ժամանակ պարզվել է, որ ամերիկացիների 72 տոկոսը կրակել է հրազենից: Երկրի բնակիչների 48 տոկոսը մեծացել է այնպիսի տներում, որտեղ այն եղել է: ԱՄՆ-ի քաղաքացիների 59 տոկոսի ընկերների շրջանում կա առնվազն մեկ մարդ, որն այդ տեսակի զենք ունի:
Միացյալ Նահանգներում հրաձգային զենք ունեցողների մեծամասնություն մեկից ավելի զենք ունի: Նման անձանց 37 տոկոսն ունի 2-4 միավոր հրազեն, իսկ 25 տոկոսը՝ հինգ եւ ավելի: Հրազեն ունեցողների մոտավորապես երեք քառորդը կարծում է, որ այն իրենց իրավունքների եւ ազատությունների ապահովման անքակտելի մասն է: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի բնակչության կեսը համոզված է, որ հրազենի կիրառմամբ բռնությունն իրենց երկրի լուրջ խնդիրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: