Բաժիններ՝

Եմենում խոլերայով հիվանդների թիվն աշնանը կարող է հասնել 300 հազարի. ՄԱԿ

Եմենում խոլերայով հիվանդացածների թիվն օգոստոսի վերջին կարող է հասնել 300 հազարի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Եմենում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Մերիթքսել Ռելանոն: «Հիվանդանալու դեպքերի քանակը շարունակում է աճել: Հնարավոր է,օգոստոսի վերջին հիվանդացածների թիվը հասնի 300 հազարի»,- ասել է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբերից մինչեւ հունիսի 21-ը Եմենում խոլերայի կասկածանքով մարդկանց ընդհանուր քանակը կազմել է 185 հազար 301:

Ըստ որում ավելի քան 37 հազար մարդ հիվանդացել է հունիսի 13-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակամիջոցում: 1233 դեպքերում հիվանդությունը հանգեցրել է մարդկանց մահվան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ խոլերայի պատճառով մահերի քանակը կազմում է 1265: Ընդ որում հիվանդությունը տարածվել է Եմենի 22 նահանգներից արդեն 21-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս