
Ջոնի Դեփը կատակել է Թրամփի սպանության շուրջ

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կատակել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի շուրջ, ինչի մասին հայտնել է The Guardian-ը։
«Ե՞րբ է դերասանը վերջին անգամ սպանել նախագահի»,- ամառային կինոթատրոնում իր ֆիլմի շնորհանդեսին հանդիսականներին է դիմել արտիստը բրիտանական Գլասթոնբերի ռոք-փառատոնի ժամանակ:
Հասարակությունը հիացմունքով է արձագանքել այդ արտահայտությանը: Դրանից հետո Դեփը ճշտել է, որ ինքը նկատի չունի իրեն:
«Ցանկանում եմ ճշտել. ես դերասան չեմ: Ես խաբում եմ եւ դրանով ապրուստ եմ վաստակում: Այնուամենայնիվ, դա (նախագահի սպանություն – խմբ.) վաղուց չի եղել, այնպես որ, գուցե, արդեն ժամանակն է»:
Դեպի ելույթի դրվագները մատչելի են YouTube-ում:
1865 թվականին ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնին սպանեց ամերիկացի դերասան Ջոն Ուիլքս Բութը: Նա պետության ղեկավարի վրա ատրճանակով կրակեց ներկայացման ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: