Բաժիններ՝

Ֆրանսիայում տրամվայների՝ շրջազգեստներ հագած վարորդներին թույլատրել են աշխատել շորտերով

Ֆրանսիայի Նանտ քաղաքում հասարակական տրանսպորտի վարորդներին, որոնք շոգին կարճ տաբատներ կրելու արգելքի պատճառով աշխատանքի էին եկել շրջազգեստներով, թույլատրել են բերմուդներ հագնել։

«Սաստիկ տապի պայմաններում ղեկավարությունը թույլատրել է բերմուդներ կրել: Ուշադրություն. գույները սահմանափակ են՝ սեւ եւ բեժ»,- ասված է Twitter ցանցում հասարակական տրանսպորտի Tan գործարկու ընկերության պաշտոնական օգտահաշվում:

Հունիսի 20-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում տրամվայների եւ ավտոբուսների վարորդները, որոնց արգելել են շոգ եղանակին աշխատելու ընթացքում բրիջիներ եւ շորտեր հագնել, ի նշան բողոքի աշխատանքի են դուրս եկել կանացի շրջազգեստներով, ինչի մասին հայտնել է Parisien թերթը:

«Նրանց համար դա տուրք չէ նորաձեւությանը: Այդ հագուստով նրանք ցանկանում են բողոքել սաստիկ շոգի ժամանակ բերմուդներ եւ բրիջիներ հագնելու՝ ձեռնարկության տնօրենության արգելքի դեմ»,- ասված է հրապարակման մեջ: Իրենց իսկ վարորդների խոսքով՝ կին վարորդների համազգեստը նախատեսում է շրջազգեստներ, մինչդեռ տղամարդկանց համար «համարժեքը չկա»:

Վարորդները նշում են, որ իրենց աշխատատեղում ջերմաստիճանը երբեմն հասնում է 50 աստիճանի, եւ իրենց համար շատ դժվար է այնտեղ գտնվել երկար տաբատներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս