Ադրբեջանի ԶՈւ կազմում նոր ինժեներական զորամաս է բացվել. razm.info
Հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նոր՝ զենիթահրթիռային և ինժեներասակրավորային զորամասերի բացման մասին: ԶՀՀ զորամասից լուսանկարներ չեն հրապարակվել, իսկ երկրորդ զորամասից հրապարակված լուսանկարներում երևում է այնտեղ տեղակայված հիմնական ինժեներական տեխնիկան: Այս մասին գրում է razm.info-ն։
Բացման արարողությանը ներկա է եղել Ադրբեջանի բանակի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը, ինչից կարելի է եզրակացնել, որ զորամասը ևս 2-րդ ԲՆ ենթակայության տակ է: Իսկի այս կորպուսը տեղակայված է Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածում՝ Ադրբեջանի Բեյլագանի շրջանում:
Ադրբեջանի նոր ինժեներասակրավորային զորամասի զինտեխնիկա
Ադրբեջանի նոր ինժեներասակրավորային զորամասի զինտեխնիկա
Հրապարակված լուսանկարներից երևում է, որ զորամասում տեղակայվել են՝
ՄՏՈւ-90Մ տանկային կամրջադիրներ. մարտավարատեխնիկական բնութագիր
Ծալովի կամուրջ՝ 20 մետր,
Կամրջի բացազատումը՝ 2-ից 3 րոպե,
Ապահովել մինչև 18-19 մետրանոց խոչընդոտների հաղթահարում:
Երկու նմանատիպ մեքենաների կցման արդյունքում էլ հնարավոր է ստանալ ավելի երկար կամուրջ: Զրահապատ մեքենայի վրա տեղադրված է 1000 ձիաուժանոց շարժիչ, որից տեղադրվում են նաև Տ-72 տանկերի ուշ արդիականացումների ու Տ-90 տանկերի վրա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։