Բաժիններ՝

Մերկելը G20-ի գագաթնաժողովի նախաշեմին Բեռլինում կհանդիպի ԵՄ-ի ղեկավարների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հունիսի 28-29-ին Բեռլինում հանդիպում անցկացնել եվրոպական պետությունների ղեկավարների հետ, որպեսզի նրանց հետ համաձայնեցնի դիրքորոշումը «քսանյակի»՝ հուլիսին Համբուրգում կայանալիք գագաթնաժողովի հանգուցային թեմաների շուրջ:

Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկ Դեմերը: Նրա խոսքով՝ «Մերկելը մտադիր է նրանց հետ քննարկել գագաթնաժողովի նախապատարստումը»:
«Քսանյակի» գագաթնաժողովը Համբուրգում կկայանա հուլիսի 7-8-ին: Գերմանիան որպես G20-ում իր նախագահության գերակայություններ նշել է կլիմայի փոփոխության դեմ պայքարը, աջակցությունն ազատ առեւտրին, պայքարն ահաբեկչության դեմ եւ օժանդակությունն Աֆրիկայի երկրների զարգացմանը: Մի շարք հարցերի, այդ թվում՝ կլիմայի եւ առեւտրի շուրջ, «քսանյակի» մասնակիցների միջեւ տարակարծություններ են պահպանվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս