Բաժիններ՝

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախանշել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերջնաժամկետը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը գտնվել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մեջ ներգրավված խողովակադիր նավի վրա:

Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշել է մյուս երկրների համեմատ փոխգործակցության ավելի բարձր մակարդակը ՌԴ և Թուրքիայի միջև՝ հիշեցնելով, որ 2016 թվականին ստորագրվել է համաձայնագիր «Թուրքական հոսք»-ի կառուցման մասին, իսկ ներկայում արդեն սկսվել են աշխատանքները գազատարի խորջրյա հատվածի անցկացման համար:

Պուտինն ընդգծել է, որ մյուս տարի պետք է լինի առաջին, իսկ 2019 թվականի վերջին՝ գազատարի երկրորդ գիծը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս