
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն ֆինանսիստներից մեկին՝ Ֆավազ Մուհամեդ Ջուբեյր արՌաուիին, ով իսլամիստներին օգնել է ահաբեկչություն իրականացնելու համար միջոցներ հատկացնելու հարցերում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է տարածել կոալիցիայի գլխավոր շտաբը:
Նշվում է, որ նա միլիոնավոր դոլարներ է փոխանցել «Իսլամական պետության» գրոհայիններին ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Ունենալով վստահելի կապեր՝ ար-Ռաուին ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից գումարները փոխանցել է այլ երկրներ և հետո այդ երկրներում ստացել է դրանք: Նա ոչնչացվել է Սիրիայի Աբու-Քամալ քաղաքում կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով: