Լեհաստանի վարչապետը Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ հակակրանքի մեջ
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի՝ Եվրամիության անդամ երկրների նկատմամբ հակակրանք տածելու մեջ։
«Լեհաստանը բաց է Ֆրանսիայի հետ համագործակցության համար: Բայց նախագահ Մակրոնից կախված կլինի՝ ցանկանում է նա արդյոք զանգվածային լրատվամիջոցներում տարածել իր հակակրանքը Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ, թե խոսել փաստերի մասին»,- հունիսի 23-ին Շիդլոյի խոսքը մեջբերում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:
Լեհաստանի վարչապետը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հարցազրույցը եվրոպական ութ հրատարակությունների, ներառյալ Soir-ի հետ, որը հրապարակվել է հունիսի 22-ին եւ որտեղ նա քննադատության է ենթարկել «Եվրոպայի առանձին ղեկավարների, որոնք թիկունքով են շրջվում Եվրոպայի նկատմամբ»: Մակրոնի խոսքով՝ «Եվրոպան մեծ վաճառատուն չէ, Եվրոպան ընդհանուր ճակատագիր է»:
Եվրահանձնաժողովը հունիսի 14-ին սկսել է Եվրամիության օրենսդրության խախտումների կանխման ընթացակարգը, որը կարող է հանգեցնել պատժամիջոցների սահմանման Չեխիայի, Լեհաստանի եւ Հունգարիայի դեմ՝ այդ երկրների իշխանությունների կողմից Իտալիայում եւ Հունաստանում հայտնված փախստականներին ԵՄ-ի տարածքում բաշելու վերաբերյալ համաձայնությունների խախտման պատճառով: Մեկ ամսվա ընթացքում Եվրահանձնաժողովն այդ երկրների իշխանություններից պատասխան է սպասում գրավոր գանգատներին ի պատասխան, հաղորդել է ՌԻԱ նովոստին: