ԱՄՆ-ն հայտարարել է, որ հետ է կանչում դեկտեմբերի 2-ին արված առաջարկները արևելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու վերաբերյալ։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը սփյուռքահայերին` ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու մասին, պտուղներ է տալիս: Այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Հ.Հակոբյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք արձագանք կա՞ իր կոչին:
Ադրբեջանի կառավարությունը մեծացրել է 2017թ. պետբյուջեի չափորոշիչները, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը Միլի մեջլիսի նիստում, որտեղ քննարկվել է 2017թ. պետբյուջեն։
«Մենք սփյուռքին դիտարկում ենք և՛ որպես ֆինանսական ռեսուրս, և՛ մտավոր ռեսուրս, և՛ մշակութային ռեսուրս, և՛ ընդհանրապես կապեր, կարողություններ, հարաբերություններ, մոտեցումներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` մեկնաբանելով Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնի սփյուռքահայերի հայտարարությունը, որ սփյուռքն օգտագործվում է միայն ֆինանսական, շահադիտական նպատակներով:
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել Է Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ես կվիրավորեի մի դեպքում, եթե ես այնպիսի արարք թույլ տայի, որ կհեղինակազրկեր վարչապետին: Ես անցնող իմ կյանքի բոլոր ճանապարհներին որևէ անօրինականություն, խարդախություն, անշնորհքություն չեմ արել: Բայց սխալներ, իհարկե, կան: Այդ առումով ես, իհարկե, չեն վիրավորվի»,- ասաց Հակոբյանը:
Սաուդյան Արաբիան նվազեցրել է Ասիա և մասնակի ԱՄՆ նավթի հունվարյան մատակարարումների գները, սակայն բարձրացրել է նավթի մատակարարումների սակագները Եվրոպայի համար, հայտարարել է Saudi Arabian Oil Co (Saudi Aramco) պետական կորպորացիան։
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայում իր հիմնադրած կուսակցությանն արդեն անդամագրվել է 20 հազար մարդ։
Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ն ու YouTube-ը դեկտեմբերի 5-ին հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին՝ կապված համացանցում «ահաբեկչական կոնտենտի» տարածման հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Հնդկաստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ շուտափույթ ինտեգրացման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանի տեղակալ Գանգադհարան Բալասուբրամանիանը:
Թուրքիայում ձերբակալվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական Ֆաթիհ Գյուրսուլը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հալեպում ռուսական հոսպիտալի գնդակոծումն անվանել է պլանավորված ակցիա, որին զոհ էր գնացել ՌԴ-ից երկու կին բժիշկ, հայտնում է Life-ը։
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է հեռանալ պաշտոնից 2017թ. ապրիլին, հայտնում է РБК-ն։
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջի միջոցով հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինգ-վենի հետ: Այս տեղեկությունը հարց է առաջացրել, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է վերանայել իր «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, որը կանխում էր Թայվանի պաշտոնական ճանաչումը:
Սիրիական բանակը մոտ է Հալեպի արևելյան հատվածը գրավելուն և տեղի զինված խմբավորումներին ջախջախելուն, ասվում է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային վարկածում հրապարակված հոդվածում։
«Ինչո՞ւ է աղմկում Ալիևը: Շատ պարզ է` ինչու է աղմկում: Աղմկում է, որովհետև բանակցային գործընթացում ոչ դրական իրավիճակում է գտնվում, փակուղի է մտել հենց Ադրբեջանի պատճառով, և միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը»:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ Ադանայի «Ինջիրլիք» ռազմաբազայում, հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։
Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Բեռնար Կազնյովը, որը մինչ այդ գլխավորել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը երկրի արդեն նախկին վարչապետ Մանուել Վալսի հրաժարականից հետո։
«Միգուցե ընդամենը դրվել է ինտերնետում, դա հանրային քննարկում չէ։ Ակնհայտ է, որ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքները հանրապետությունում շատ չեն, մոտավորապես 30-ն են, բայց այնտեղ մեր բնակչության 75 տոկոսն է ապրում, դրա համար իմ առաջարկը շատ հստակ է՝ հանել ընդհանրապես տեղական վճարները, թողել տեղական տուրքերը»։
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ արգելափակել են Հալեպում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որը կոչ էր անում 7 օրով դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության դոկտրինը։ Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պորտալում։
ԴԱԻՇ-ի նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուխագերը հայտարարել է ողջ աշխարհում Թուրքիայի դեսպանությունների ու հյուպատոսությունների վրա հարձակման մտադրության մասին։
Հունաստանի դատարանը հրաժարվել է արտահանձնել 3 թուրք զինծառայողներին Անկարայի պահանջով, որը մեղադրում է նրանց հուլիսյան ռազմական հեղաշրջման անհաջող փորձին առնչություն ունենալու մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի գրավումը չի կարող վերջ դնել երկրում շարունակվող պատերազմին: Այս մասին տեղեկացնում է Պետդեպի կայքը։
Պենտագոնը թաքցրել է 125 միլիարդ դոլարի իր տնտեսական ծախսերի մասին զեկույցի արդյունքները՝ մտավախություն ունենալով երկրի պաշտպանական բյուջեի կրճատումից, գրում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով կոնֆիդենցիալ տվյալները։
Ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք որեւէ գործչի քաղաքականություն գալը կամ վերադառնալը թատերականացնել, ընդ որում` անճաշակ, հակաէսթետիկ, քարանձավային ծեսերով: Գնալ, տան մոտ կանգնել, աղաչել-պաղատել, «ազգովի խնդրելու» հանրահավաքներ անել` սա ո՞ր դարն է:
Մոսկվայի օդանավակայաններում տեղի ժամանակով ժ. 8.43-ի դրությամբ ավելի քան 40 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 29-ը հետաձգվել է, հայտնում է «Յանդեքսը»։
Լոս Անջելեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրի Ֆայքը հայտնել է, որ բյուրոյի աշխատակիցները համապատասխան նախազգուշացումն ստացել են արտասահմանցի գործընկերներից: Նախապատարստվող գրոհն իբր կարող է օրվա ընթացքում տեղի ունենալ «Յունիվերսել սիթի» կայարանում:
«6765 օրենքը («Թուրքական հոսք» համաձայնագրի վավերացման մասին) ճանաչվել է ընդունելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։