Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ զինված հարձակման մեջ կասկածվողը հանգրվանել էր այն հյուրանոցում, որտեղ անցկացվել է միջոցառումը։ Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ջեֆ Քերոլը։

Շաբաթ երեկոյան ԱՄՆ մայրաքաղաքի «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցի բոլոր ներկաները, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների և ԱՄՆ վարչակազմի անդամների, այդ թվում՝ Թրամփի և նրա կնոջ մասնակցությամբ տոնական ընթրիք, տարհանվել են շենքի ներսում կրակոցներ լսելուց հետո։

«Այսպիսով, նախնական տեղեկությունների հիման վրա մենք կարծում ենք, որ նա (կրակոցներ կատարող կասկածյալը – խմբ.) հյուրանոցի հյուրն էր», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Քերոլը։

Ոստիկանապետը հավելել է, որ տղամարդը զինված է եղել որսորդական հրացանով, նրա մոտ հայտնաբերվել են նաև դանակներ և ատրճանակ։

Հարձակվողի լուսանկարը իր սոցիալական էջում հրապարակել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930