Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրացրեց Հայաստանը ռուսական գազով սնուցող Վրաստանի տարածքով անցնող գազամուղի 25 տոկոս բաժնեմասի մասնավորեցման հնարավորության հարցը։
«Ես դրանում որևէ անտրամաբանական բան չեմ տեսնում, որ դու կարող ես քո ակտիվներով վճարել որևէ բանի դիմաց, հատկապես երբ դու նվազեցնում ես արտաքին պարտքը»,- նշեց վարչապետը:
Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի առաջնորդները իրենց համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Ռուսաստանին և Իրանին ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա Հալեպի հետ կապված վիճակում։
Սիսի կաթողիկոսարանի կալվածքների վերադարձի խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցի քննարկումն ու վերջնական որոշման ընդունումը կարող է տևել մի քանի տարի: Այս մասին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գործի փաստաբան Փայամ Ախավանը, ով միջազգային իրավունքի մասնագետ է և Մոնրեալի ՄըքԳիլ համալսարանի պրոֆեսոր:
«Պատերազմ այլեւս երբեք չպետք է լինի» հայտարարությունը Եվրոպան արել Է ամենայն անկեղծությամբ: Այն անկեղծորեն ասել են (Ռոբեր) Շումանը, (Ալչիդե) Դե Գասպերին, (Դուայթ) Էյգենհաուերը: Բայց այսօր առաջնորդներն անհետացել են: Եվրոպային առաջնորդներ են հարկավոր, ղեկավարներ, ովքեր առաջ են ընթանում»,- ասել է քահանայապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Առա՛ջ, Իտալիա» և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է Միլանի San Raffaele հիվանդանոց՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է askanews գործակալությունը։
Մոսկվայում և Մոսկվայի մարզում 12 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպությանն առնչություն ունենալու ու դրա գործունեությանը մասնակցելու մեջ։
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի, հայտնել են երկրի իշխանությունները։ Տասնյակ մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ, կան բազմաթիվ վիրավորներ։
47 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Պակիստանի Հավելիան քաղաքի մերձակայքում, հայտնում է Daily Pakistan թերթը։
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպի նրան կատարել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունները։
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներ Հայկարամ Նահապետյանի և Գայանե Չիչակյանի հարցերին, որոնք հարց են ուղղել վերջինիս՝ կապված ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերի հայտարարության հետ։
168.am-ի հարցին, թե հաստատապե՞ս է որոշված, որ ՀՅԴ ցուցակում չի լինելու, թե՞ դեռ չի քննարկվել. «Դաշնակցության ներկայացուցիչներն իմ ընկերներն են, մենք ամեն օր իրար հետ ենք, բայց, հավատացեք, երբեք որևէ քննարկում այս թեմայով չի եղել»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Ռուսաստանին ՄԱԿ-ում սիրիական հարցի լուծման «սիստեմատիկ խոչընդոտման համար։
Արաբական ծովում նավ է անհետացել, որը Եմենի իշխանությունները 5 օր շարունակ չեն կարողանում գտնել։ Նրանք մտավախություն ունեն, որ նավում գտնվող բոլոր՝ 60 ուղևորները կարող էին զոհվել։
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 2016թ. 10 ամսում 10 ահաբեկչություն են կանխել, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին լուրերը։
168am-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ, բանակցային հերթական՝ 7-րդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 13-14-ին, Բրյուսելում։ Մեզ նաև փոխանցեցին, որ հայկական պատվիրակության կազմում կլինի նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Ա. Մանուկյանը տեղից բղավեց՝ ասելով, որ չի կարելի այդպես, ինքն այսուհետ իր ամեն ելույթ սկսելու է Հ. Նաղդալյանի ելույթները մեկնաբանելով։
«ՀՅԴ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, ուստի կլինի նման քննարկում: Դաշնակցությունը նման ցանկություն չի հայտնել, ոչ էլ՝ Հանրապետականը, բայց ինչպես և բոլոր մնացած ուժերը, որոնք քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացնում, չի բացառվում, որ մեր միջև էլ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` նշելով, որ առայժմ քննարկումներ չկան և ՀՀԿ-ն հաջորդ տարվա ընտրություններում միայնակ է մասնակցելու:
«Սկզբունքների մեջ չկա բյուջետային ինքնուրույնության սկզբունքը, չկա իշխանության փոխլրացման սկզբունքը, չկա տեղական իշխանության մարմինների դատական պաշտպանվածության սկզբունքը, չկա համայնքների ղեկավարների երկակիության սկզբունքը, այս սկզբունքները բացակայում են»:
«Ռուբիկ Հակոբյանի և մեր միջև քննարկումներ չեն եղել, դեռ այդտեղ չենք հասել: Մենք բավականին լուրջ պատրաստվում ենք սեփական ուժերով, մասնակցել ընտրություններին: Այս պահին դա է իրավիճակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «հաշվի առնելով գլոբալ ֆինանսատնտեսկան ճգնաժամը, ինչպես պետական այլ մարմիններ, այնպես էլ արտգործնախարարությունը, անցել է պետբյուջեի միջոցների խնայողական ռեժիմի»։
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանում հարձակում է իրականացվել թուրք զինծառայողների վրա, կան սպանվածներ ու վիրավորներ։
Քննարկվում է Համբուրգում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 3+2 ձևաչափով՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։
Ամերիկահայ հայտնի վիպագիր, 18 գրքերի հեղինակ, այդ թվում «Մանկաբարձուհիներ» (Midwives) և «Ավազե ամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանը ծավալուն հոդված է գրել հեղինակավոր The New York Times պարբերականում, որտեղ պատմում է Լեռնային Ղարաբաղ կատարած վերջին այցի և իր տպավորությունների մասին։
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին:
Մենք ընդունել ենք այն գաղափարները և գործունեությունը, որն ունեցել և իրականացրել է Տիգրան Ուրիխանյանը և կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարվելուց հետո չենք տեսնում նույն կուրսի շարունակությունը և նպատակահարմար չենք համարում Ալյանսի կազմում մնալու:
«Կա նիստերը բոյկոտելու գործընթաց, և 3 խմբակցությունները չեն ներկայանում։ Մի անգամ է փորձ արվել նիստ գումարել, բայց հիմա փորձ չի էլ արվում։ Երբ ասում եմ՝ կա քաղաքապետ, չկա մեծամասնություն, իմ կարծիքը չեմ ասում, ես փաստն եմ ասում։ Իմ ասածն այն է, որ, եթե շարունակական լինի, և այդ նիստերը չգումարվեն, ե՞րբ է այն ժամկետը լրանում, որ կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունները, հիշեցնեմ, որ վերջին նիստը եղել է հոկտեմբերին»։
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն հիբրիդային սպառնալիքներին հակազդելու կենտրոն։ Նման համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
«Սա արվում է բացառելու համար այն դեպքերը, որ ավագանու անդամներն ավագանու աշխատանքը խաթարում էին, կարծում ենք՝ մենք համաչափ քայլ ենք արել։ Մենք տեղական ինքնակառավարման մասին առանձնահատկություններ ենք սահմանել Գյումրի և Վանաձոր համայնքների պարագայում, դրանք ընդհանուր առմամբ նման են այն առանձնահատկություններին, որ մենք ունենք Երևան քաղաքի համար»։