Վաշինգտոնում Թրամփի և թղթակիցների ընթրիքը կրակոցներից հետո վերածվել է քաոսի

Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ընթրիքը, որտեղ պետք է ելույթ ունենար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրակոցների ձայնից հետո վերածվեց քաոսի։ 

«Մեծ քաոս էր»,- Politico-ի լրագրողը տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը և իր գործընկերները թաքնվում են սեղանի տակ՝ այն մակագրելով. «Սարսափելի է… պարզ չէ՝ կրակոց էր, թե ոչ»,-սոցիալական ցանցերում հայտնել է Fox News-ի թղթակիցը։

Ականատեսները հայտնում են, որ մատուցողները վազել են, իսկ Գաղտնի ծառայությունը շտապել է Թրամփին և նրա վարչակազմի անդամներին բեմից իջեցնել։ Այլ կադրերում երևում է, թե ինչպես է պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոնարհվում և փորձում թաքնվել սեղանի ետևում, նախքան նրան կհասցնեին տարհանել։

ABC News-ի Սպիտակ տան ավագ թղթակից Սելինա Վանգը տեսանյութ է հրապարակել միջոցառման դրսից, որտեղ երևում են շտապօգնության մեքենաները և ոստիկանությունը։

ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, որ կրակողը ձերբակալվել է։ Ինքը՝ Թրամփը, միջադեպն անվանել է «բավականին իրադարձություններով լի երեկո Վաշինգտոնում» և շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմիններին իրենց «ֆանտաստիկ աշխատանքի» համար։

Նա նաև ասել է, որ խորհուրդ է տալիս «շարունակել շոուն», բայց վերջնական որոշումը թողնել ոստիկանությանը։ Պարզվել է որ հրաձիգը զինված է եղել որսորդական հրացանով, իսկ միջադեպը եղել է այն հյուրանոցում որտեղ նախկինում մահափորձ է եղել ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի նկատմամբ:

Տեսանյութը՝ այստեղ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930