Փաշինյանի դաժան և օրինախախտ քարոզարշավի պատճառն այն է, որ նա վախենում է պարտությունից․ Հրանտ Բագրատյան

Այն դաժանությունը, որով Փաշինյանը տանում է քարոզարշավը՝ խախտելով օրենքները, պայմանավորված է նրանով, որ նա վախենում է պարտությունից։ Մի մեծ գորշ կարդինալ կա այս ընտրություններում՝ այն 50 % ընտրազանգվածը, որն առայժմ չի կողմնորոշվել։ Փաշինյանը վախենում է, որ վերջին օրերին այս բոլորը շուռ կգան իր դեմ, կգնան ու կքվեարկեն։ Նա վախենում է մեծ մասնակցությունից։ Քաղաքական ուժերը չեն պայքարում տեսակետներ ասելու համար։ Մի ուժը պայքարում է, որ քիչ մարդիկ գնան ընտրության, գնան միայն իր հետևորդները, մյուս ուժերն էլ պայքարում են, որ շատերը գնան ընտրության։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Մասնակցության ցուցանիշը կլինի այս ընտրությունների առանցքային թեման։ Խախտելով բոլոր օրենքները՝ Փաշինյանն այսօր փորձում է վերարտադրվել։ Ընդդիմության խնդիրը պետք է լինի բացատրելը, որ եթե նա վերարտադրվի, դրանից հետո Հայաստան չի լինելու, բայց Փաշինյանն անձնապես փրկվելու է, որովհետև ընտրվելուց հետո նա, իհարկե, Հայաստանն ամբողջությամբ կհանձնի Ադրբեջանին և Թուրքիային»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ալեն Սիմոնյանը վերջերս վերադարձավ Թուրքիայից, ասաց՝ Ադրբեջանը մեզ խանգարում է Թուրքիայի հետ բարեկամանալ։ Այդ անձը բացարձակապես անընդունելի մեկն է՝ որպես պետական գործիչ, բայց նույնիսկ նա է ակնարկում և խոստովանում, որ իրենք ճիշտ չեն։

Կարդացեք նաև

Վստահաբար՝ Փաշինյանը դրանից հետո նրան զանգած, թթու խոսքեր ասած կլինի, թե՝ ինչո՞ւ ես նման բաներ ասում, հույս տուր, թե ամեն ինչ լավ է։ Ոչ մի բան էլ լավ չէ։ Գրել է խաղաղություն բառը, սրտիկ է նկարել, բայց չկա պայմանագիր։ Եթե այն մի հրաշքով ստորագրվի, դրանում ոչ մի երաշխիք չկա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության առումով»,- նշեց Բագրատյանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ առայժմ երկու ուժ կա, որոնք բացահայտ ընդդիմություն են, այսինքն՝ խոսում են Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և իշխանության գալուց հետո նրան պատժելու մասին.

«Դրանք Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքներն են։ Մյուս ուժերն այս մասին չեն խոսում։

Օրինակ, մի ուժ ասում է՝ այնպես ենք անելու, որ բոլորիս լավ լինի, բայց սա քաղաքական մոտեցում չէ։ Կարո՞ղ է քաղաքական ուժը մասնակցել ընտրության ու ասել, թե՝ այնպես ենք անելու, որ բոլորիս վատ լինի։ Գուցե պետք է շնորհակալություն հայտնել ՔՊ-ին, որ սուտ խոստումներ չկան, և ինչ ասում են՝ անելու են։ Այս պայմաններում, երբ երկիրն անվտանգության համակարգից դուրս են բերել, իսկ մեր հակառակորդը գտնվում է անվտանգության համակարգի մեջ, ի՞նչ խաղաղություն պիտի լինի։ Աշխարհում խաղաղություն չի լինում»:

«Եթե երկու հարևան երկիր են, մեկը՝ թույլ, մյուսն՝ ուժեղ, քեզ ո՞վ է պաշտպանելու։ Մակրոնն օրերս հայտարարեց, ոչ ոչինչ չեն անելու Հայաստանի համար։ Շնորհակալություն հայտնենք նրան, քանի որ, ի տարբերություն Կլեմանսոյի, որը հարյուր տարի առաջ Կիլիկիայի հայությանը պետության խոստումներ էր տալիս, Մակրոնը հստակ ասում է՝ չխաբվե՛ք։ Նա այնպիսի խնդիրներ ունի Թուրքիայի հետ, որ երբեք իրեն թույլ չի տա նույնիսկ պատշաճ հայտարարություն անել Հայաստանի մասին»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930