Հրանուշ Հակոբյանը վիրավորված չէ Կարեն Կարապետյանից
Սփյուռքի նախարար, ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանը վիրավորված չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունից, ով ասել էր, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու:
«Ես կվիրավորեի մի դեպքում, եթե ես այնպիսի արարք թույլ տայի, որ կհեղինակազրկեր վարչապետին: Ես անցնող իմ կյանքի բոլոր ճանապարհներին որևէ անօրինականություն, խարդախություն, անշնորհքություն չեմ արել: Բայց սխալներ, իհարկե, կան: Այդ առումով ես, իհարկե, չեն վիրավորվի»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա` վարչապետն ունի իր կարծիքը, և ինքը կարող է արտահայտվել, և յուրաքանչյուր մեկն ունի իր կարծիքը. «Մեր կուսակցությունն ամենամասսայականն է, դուք ինձնից լավ գիտեք: Է, որտե՞ղ հավաքես 150 հազար մարդ, որ բոլոր շերտերից էլ չլինի: Մեկը կարող է այնպիսի քայլ անել, որ վիրավորական լինի: Բայց ընդհանուր առմամբ ամեն մեկը պետք է փորձի կուսակցության վարկանիշը բարձրացնել»: