«Հանել տեղական վճարները, թողնել տեղական տուրքերը». Միքայել Մելքումյանի առաջարկը

«Սա այն օրենքն է, որ վերաբերում է տասնյակ-հազարավոր մարդկանց գործունեությանը, և անունը դնել տեղական վճարների ու տուրքերի մասին օրենք, և  բեռը չթեթևացնել, կարծում եմ՝ պատեհ չէ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա նկատեց, որ այս օրենքի նախագիծը հանրային քննարկումներ չի անցել.

«Միգուցե ընդամենը դրվել է ինտերնետում, դա հանրային քննարկում չէ։ Ակնհայտ է, որ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքները հանրապետությունում  շատ չեն, մոտավորապես 30-ն են, բայց այնտեղ  մեր բնակչության 75 տոկոսն է ապրում, դրա համար իմ առաջարկը շատ հստակ է՝  հանել ընդհանրապես տեղական վճարները, թողել տեղական տուրքերը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս