Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդի գլխավոր խորհրդականը

Թուրքիայում ձերբակալվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական Ֆաթիհ Գյուրսուլը։

Թուրքական Hurriyet թերթի հաղորդմամբ՝ վերջինս ձերբակալվել է Ստամբուլի գլխավոր դատախազության կարգադրությամբ։

Նրա տանը խուզարկություն է անցկացվել։
Գյուրսուլը մեղադրվում է Թուրքիայում հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։

Հաղորդվում է, որ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդականը եղել է ByLock ծրագրի օգտատեր։ Ծրագիրն օգտագործվել է գյուլենականների կողմնակիցների կողմից թվային հաղորդագրությունների փոխանակման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031