
Էրդողանը վավերացրել է «Թուրքական հոսք» նախագծի համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է օրենքը, որը վավերացնում է ավելի վաղ խորհրդարանի կողմից ընդունած համաձայնագիրը Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ, հայտնում է Resmi Gazete պաշտոնական պարբերականը՝ վկայակոչելով Էրդողանի պաշտոնական կայքին։
«6765 օրենքը («Թուրքական հոսք» համաձայնագրի վավերացման մասին) ճանաչվել է ընդունելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այդկերպ, օրենքն ուժի մեջ է մտել։
Անկարան նախագիծը համարում է երկրի էներգետիկ քաղաքականության համար չափազանց կարևոր։
Ռուսաստանում ներկայումս փաստաթուղթը կառավարությունում համաձայնեցնում է։