
Սիրիական բանակը մոտ է արևելյան Հալեպը գրավելուն. WSJ

Սիրիական բանակը մոտ է Հալեպի արևելյան հատվածը գրավելուն և տեղի զինված խմբավորումներին ջախջախելուն, ասվում է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային վարկածում հրապարակված հոդվածում։
Նյութում ասվում է, որ «ավելի շատ վկայություններ կան այն բանի մասին, որ քաղաքի ընդդիմությանը կարող է կործանում սպառնալ։
«Հալեպի ապստամբները կարծում են, որ նախագահ Բաշար Ասադի և նրա դաշնակիցների ուժերը պահում են քաղաքի մոտ 60%-ը, որն ավելի վաղ գտնվում էր ընդդիմության վերահսկողության ներքո մոտ մեկ շաբաթ առաջ, թեև իրավիճակն արագ փոխվում է և այն դժվար է գնահատել»,- նշում է պարբերականը։
«Ապստամբները նաև մտածում են հեռանալու մասին, քանի որ նրանց ուժերը սպառվել են տեղի ունեցածի պատճառով»,- պարբերականը մեջբերել է Հալեպի զինված խմբավորումներից մեկի անդամ Մոհամմեդ ալ-Շեյխի խոսքերը։ «Նրանց մարտական ոգին ցածր է։ Նրանք հուսահատության մեջ են, քանի որ չեն կարող ճեղքել պաշարումը»,- ասել է նա։
Թերթը նշում է, որ արևելյան Հալեպի խմբավորումները ձևավորել են կոմիտե Սիրիայի կառավարության հետ բանակցելու համար։
Պարբերականի տեղեկություններով՝ նման խորհրդատվությունների արդյունք կարող է լինել խմբավորումների հեռանալը արևելյան Հալեպից։