
Լավրովը Հալեպում ռուսական հոսպիտալի գնդակոծումն անվանել է պլանավորված ակցիա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հալեպում ռուսական հոսպիտալի գնդակոծումն անվանել է պլանավորված ակցիա, որին զոհ էր գնացել ՌԴ-ից երկու կին բժիշկ, հայտնում է Life-ը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան անհանգստացած է նրանից, որ Արևմուտքի երկրները դրդում են սիրիական ընդդիմությանը դիմել արմատական գործողությունների։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին զինյալները հրետանային հարված էին հասցրել Հալեպում ռուսական շարժական հոսպիտալին։
Դրա հետևանքով սպանվել էր երկու կին բժիշկ։ Եվս մեկն ստացել էր ծանր վնասվածքներ։
ՌԴ Պետդումայի պատգամավորները կատարվածն անվանել են «ռազմական հանցագործություն»։