Հարգելի՛ ընդդիմություն, գտե՛ք ձեր 500.000-ը, թող իրենք ոչ էլ երևան, ինչպես Գյումրիում, բայց գտանք ու կարողացանք բերել տեղամաս. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը.

Համերգներին սակավամարդությունը, կամ մեծ բազմությունը ՈՉ ՄԻ կապ չունի իրական էլեկտորալ պատկերի հետ: Համերգը միջոցառում է, որին մասնակցում է և զբոսաշրջիկը, և ընտրելու իրավունք չունեցողը, և վարչական ռեսուրսը, և 18 տարին չլրացած հանդիսատեսը և իհարկե նիկոլականները, որոնք հաստատ կան, նրանք ոչ մի տեղ չեն անհետացել:

Ուրիշ հարց է, որ 2018-ից հետո թե’ Նիկոլը, թե’ ընդդիմությունը ունի հոգեբանական բարդույթ ցույց տալու լեփ-լեցուն Հանրապետության հրապարակ: Ասել կուզի՝ տեսեք, թե ինչքան մարդ է մեզ սատարում: Ենթադրենք 100.000 մարդ է այդ պահին համերգին ու բոլոր 100.000-ն էլ ինչ որ մի հրաշքով ընտրող են ու ընտրելու են Նիկոլին: Մնում է աննշան մի բան՝ գտնել ևս 500.000 ձայն:

Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է:

Հարգելի ընդդիմություն, գտե՛ք ձեր այդ 500.000-ը: Թող իրենք ոչ էլ երևան: Գյումրիում ոչ էլ երևում էին: Բայց գտանք ու կարողացանք համոզիչ փաստարկներով բերել տեղամաս:

Եթե ձեր կազմակերպած համերգին էլ Հրապարակում 100.000 մարդ լինի, ապա միևնույն է, նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930