Բաժիններ՝

Էստոնիայում 8-ամյա Իզաբելա Ղազարյանին խլել են ընտանիքից՝ բնակարանի վատ վերանորոգման պատճառով

Էստոնիայում խնամակալության մարմինները դատարանի որոշմամբ ՌԴ քաղաքացի հանդիսացող Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի ընտանիքից վերցրել են նրանց 8-ամյա դստերը՝ Իզաբելային։

«Երեխային խլել են հուլիսի 11-ին, երեք օրից ընտանիքը ծրագրել էր Մոսկվա մեկնել։ Աղջկան տարել են իբև թե այն պատճառով, որ բնակարանը վաղուց վերանորոգված չի եղել և այնտեղ ծխախոտի ծուխ է զգացվել»,- НТВ հեռուստաալիքին հայտնել է Տալինում բնակվող ընտանիքի փաստաբան Վիոլետա Վոլկովան։

Հաղորդվում է, որ ծնողներին թույլատրում են աղջկա հետ օրական անցկացնել 15 րոպե։

Փաստի առթիվ ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով լիազորված մարմինը բանակցություններ է վարել Էստոնիայի համապատասխան կառույցների հետ, որտեղ առաջիկայում կուղարկեն անհրաժեշտ հարցումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս