Բաժիններ՝

«Իրանը հրթիռային զինանոցը կօգտագործի սոսկ ինքնապաշտպանության նպատակով». Զարիֆ

Իրանն իր հրթիռային զինանոցի օգտագործմանը կդիմի սոսկ ինքնապաշտպանության նատակով եւ եթե խոսքը վերաբերի երկրի անվտանգության սպառնալիքին: Հուլիսի 17-ին այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Միջազգային հարաբերությունների խորհրդում։

«Հրթիռները մեր պաշտպանության հիմքն են,- նշել է ԱԳ նախարարության ղեկավարը:- Մենք երբեք դրանք չենք օգտագործի բացի որպես ինքնպաշտպանության միջոց»: «Մեր հրթիռները մեզ անհրաժեշտ են, որպեսզի համոզվենք, որ հերթական Սադամ Հուսեյնը հարված չի հասցնի մեզ»,- նշել է Զարիֆը:

Ըստ որում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել Է, որ Թեհրանը չի մշակում հրթիռներ, որոնք ունակ լինեն միջուկային մարտալիցք կրելու: «Մենք միջուկային մարտագլխիկներ չունենք»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31