Բաժիններ՝

Թրամփը հանրապետականներին կոչ է արել բուժապահովագրության օրենքի մշակումն սկսելու մաքուր թերթից

Հանրապետականները պետք է նորից մշակեն բժշկական ապահովագրության համակարգի մասին օրինագիծը, որը պետք է փոխարինելու գա Obamacare ծրագրին:

Այս կարծիքն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր անձնական Twitter-ում՝ փաստաթղթի ընթացիկ տարբերակի օգտին քվեարելուց Հանրապետական կուսակցության մի քանի սենատորների հրաժարման լույսով, ինչը հանրապետականներին զրկել է մեծամասնությունից եւ անհնարին դարձրել ընթացիկ խմբարգվածքով օրինագծի ընդունումը:

Փաստաթուղթն այժմ գտնվում է ԱՄՆ-ի Կոնրգրեսի վերին պալատի քննարկման փուլում: Այն հեշտությամբ անցել է քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում գործընթացը դանդաղում է:

Եթե հանրապետականները չկարողանան հասնել Դեմոկրատական կուսակցությունից իրենց գործընկերների հավանությանը, նրանց կմնա սոսկ սույն նախաձեռնությունը մտցնել հաջորդ ֆինանսական տարվա բյուջե եւ այն ընդունել պարզ մեծամասնությամբ՝ ընդունելով հատուկ ընթացակարգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31