«Մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը». Հրանտ Մարգարյան

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարեւորել է նման հանդիպումը` շեշտելով, որ կա պարբերաբար անհրաժեշտություն հետահայաց արժևորել կատարված աշխատանքը, վեր հանել խնդիրները ու գտնել դրանց լուծումները:

«Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»,- նշել է Հրանտ Մարգարյանը:

Նիստում զեկույցներով հանդես են եկել նաեւ Հայաստանի կառավարության անդամ Դաշնակցության ներկայացուցիչ նախարարները, ներկայացրել այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են:

Հարց ու պատասխանի եւ քննարկումների արդյունքում համատեղ նիստից հետո պատրաստվել է ՀՅԴ բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն Մարմնի համատեղ հայտարարություն, որն առաջիկայում կհրապարակվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31