Բաժիններ՝

Ուկրաինան և Վրաստանը համաձայնություն են ձեռք բերել ուժեղացնելու համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Ուկրաինան եւ Վրաստանը կուժեղացնեն երկկողմ համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Վրաստանի պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքներով հուլիսի 18-ին այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Շատ գաղափարներ կան այն մասին, թե ինչպես իրականացնել այդ համագործակցությունը: Դրանցից մեկը երկու երկրների զինված ուժերի համատեղ զինավարժանքներն են ինչպես Վրաստանում, այնպես էլ Ուկրաինայում: Մենք պատրաստ ենք միմյանց հետ կիսել կուտակված փորձը»,- Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ճշտել է Ուկրաինայի պետության ղեկավարը:

Պորոշենկոն հուլիսի 17-ին Վրաստան է ժամանել պետական այցով: Ավելի վաղ կողմերն ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր, ինչպես նաեւ կրթության բնագավառում համագործակցության համաձայնագիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31