ԼԺՀ-ում հերքել են Մալոռոսիայի ստեղծման նիստին հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Ժողովրդական խորհրդի նախագահ Վլադիմիր Դեգտյարենկոն հերքել է նոր պետության՝ Մալոռոսիայի ստեղծման՝ Ուկրաինայի տարածաշրջանների ներկայացուցիչների՝ Դոնեցկում կայացած նիստին ԼԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությունը։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն իր պաշտոնական պատվիրակներին չի ուղարկել Դոնեցկ՝ Ուկրաինայի տարածաշրջանների ներկայացուցիչների նիստին մասնակցելու համար: Դեռ ավեին, մենք նույնիսկ իրազեկված չենք եղել այդ միջոցառումն անցկացնելու մտադրության մասին, մեզ հետ սույն հարցը չի համաձայնեցվել»,- մեջբերում է նրա խոսքը Լուգանսկինֆորմցենտրը:
Դեգտյարենկոն նաեւ ընդգծել է, որ «այս պահին նման քայլի (Մալոռոսիայի ստեղծման) նպատակահարմարությունը մեծ կասկածանքներ է հարուցում»:
«Չէ որ նման որոշումները կարելի է ընդունել սոսկ ժողովրդի կարծիքի հաշվառմամբ: Բացի դրանից, այսօրվա դրությամբ մենք կատարում ենք Մինսկի համաձայնությունները, որոնց այլընտրանք չկա»,- հայտարարել է ԼԺՀ-ի խորհրդարանի նախագահը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԼԺՀ-ում «պատրաստ են քննարկելու սույն հարցը առաջարկությունների ստացման դեպքում»: «Բայց, կրկնեմ եւս մեկ անգամ, սույն հարցը քննարկման չի ստացվել»,- ընդգծել է Դեգտյարենկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: