Ստամբուլը հեղեղված է. իշխանությունները հորդորում են տանից դուրս չգալ
Ստամբուլում սկսված հորդառատ անձրևները, որոնք համարվում են ամենաուժեղը վերջին տարիների ընթացքում, հեղեղել են մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Ստամբուլի որոշ շրջաններում անձրևաջրերը հեղեղել են բնակելի տների առաջին հարկերը, ինչի հետևանքով մի խումբ քաղաքացիներ մնացել են տանը արգելափակված: Միառժամանակ փակվել է Բոսֆորի տակով անցնող Եվրասիական թունելը:
Ստամբուլի նահանգապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին սեփական ավտոմոբիլային միջոցներով տանից դուրս գալ միայն անհրաժեշտության պարագայում:
Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են, որ տեղումների արդյունքում կա սողանքների մեծ վտանգ:
https://www.youtube.com/watch?v=zLFqK-WVQT4