Բաժիններ՝

Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:

Ձերբակալությունից մեկ օր անց դատարանը համաձայնել է նախագահի եղբորը գրավի դիմաց ազատ արձակել: Նախապես սահմանվել է, որ Ֆերեյդունը դատարանին պետք է 13.3 միլիոն դոլար վճարի, սակայն դատարանը համաձայնել է գումարի չափն իջեցնել մինչև 8.3 միլիոն:

Հուլիսի 16-ին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա ձերբակալված է, և դատարանը նրան մեղադրում է ֆինանսական հանցագործություններ կատարելու մեջ:

Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Իրանի միջուկային նախագծի շուրջ բանակցություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս