Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը 1,3 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) և Սիրիայի «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) անդամ երկու մահացած զինյալի նկար հրապարակելու համար դատապարտվել է ազատազրկման: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դատախազը մեղադրել է պատգամավորին «ահաբեկչական խմբավորման քարոզչությունն» իրականացնելու մեջ՝ նրա համար պատիժ պահանջելով:

Այհանի փաստաբանը պաշտպանության ժամանակ նշել է, որ իր պաշտպանյալը որևէ հանցանք չի գործել և դատվում է ընդդիմադիր հայացքների համար՝ պահանջելով նրան անմեղ ճանաչել: Դատարանը, սակայն, վճիռ է կայացրել պատգամավորին 1 տարի և երեք ամիս ազատազրկելու մասին:

Փաստաբանը հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանին որոշումը:

Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31