Լատվիայի նախագահն ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հանձնարարել է կառավարություն կազմավորել
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկյավիչսը մայիսի 16-ին Ռիգայի ամրոցում, Լատվիայի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածին համապատասխան, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դաշինքի («Միասնական ցուցակ — Լատվիայի կանաչ կուսակցություն, Լատվիայի տարածաշրջանների ասոցիացիա, Լիեպայա կուսակցություն») վարչապետի թեկնածու Անդրիս Կուլբերգսին հանձնարարել է կազմավորել նախարարների կաբինետը, հաղորդել է Լատվիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան մայիսի 14-ին հրաժարական է տվել, նրա հետ միասին հրաժարական է տվել նաև ամբողջ կառավարությունը։
Սիլինան ընդդիմախոսներին մեղադրել է «քաղաքական նախանձի և նեղ կուսակցական շահերի» մեջ, որոնք գերակշռել են պատասխանատվության նկատմամբ։ «Պաշտպանության նախարարի պաշտոնում ուժեղ թեկնածուի տեսնելով՝ քաղաքական գործիչներն ընտրեցին ճգնաժամը՝ կառավարական ճգնաժամը», — ավելացրել է նախկին վարչապետը։



