
Ովքեր չեն հրավիրվել ԵԿՄ համագումարին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում կայանալու է Երկրապահ կամավորականների միության համագումարը:
Համագումարը ԵԿՄ նոր վարչություն է ընտրելու, որի կազմում չեն լինի ԵԿՄ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքին միացած Իշխան Զաքարյանը, ընդդիմադիր դարձած ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երեկվա դրությամբ նրանց հրավեր ուղարկված չէր:
ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը «Փաստի» հարցին ի պատասխան ասաց. «Սեյրան Օհանյանն ու Վարդան Ղուկասյանը հիմա ԵԿՄ վարչության անդամ չեն, 2014 թ. անցկացված համագումարում իրենք չեն ընտրվել վարչության կազմում:
Իշխան Զաքարյանը ունի մանդատ և եթե ցանկանում է, կարող է մասնակցել»: Հնարավո՞ր է Սեյրան Օհանյանը հեռացվի ԵԿՄ-ից` հարցին, ԵԿՄ խոսնակը պատասխանեց. «Չկա դեպք, որ մեկը հայացքների համար հեռացված լինի ԵԿՄ-ից: ԵԿՄ-ից հեռացվում են կանոնադրական խախտումների և հայրենիքի դավաճանության համար: Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը նման բան թույլ չի տվել»:
ԵԿՄ համագումարը բանաձև է ընդունելու առաջիկա ընտրություններում ՀՀԿ–ին սատարելու մասին: «Ընդունվելու է հայտարարություն, որում գնահատականներ կլինեն երկրում առկա բոլոր կարևոր պրոցեսներին: Իհարկե նաև անդրադարձ կլինի ընտրություններին»,- ասաց խոսնակը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: