«Ռուսաստանը չի միջամտում մյուս երկրների գործերին». Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մինչ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլսերսոնի հետ հանդիպումը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, հայտնում է Reuters-ը։
«Դուք պետք է իմանաք, որ Ռուսաստանը չի միջամտում մյուս երկրների գործերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հանդիպումից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին։
Լավրովի խոսքով՝Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բազմաթիվ հարցեր ունեն, որոնք անհրաժեշտ է քննարկել։ Նա նաև հույս է հայտնել, որ երկրներին կհաջողվի ապագա աշխատանքի համար չափորոշիչներ սահմանել։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ ինքը կասկածներ չունի, որ Ռուսաստանը միջամտում է «դեմոկրատական պետությունների» ընտրություններին։