Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Բաղրամյան 26-ում է եղել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ։

Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ նախկին պետի այցը նախագահական անմիջական կապ ունի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ։

Ուշագրավ է նաեւ այն, որ քաղաքական տարբեր շրջանակներում ակտիվացել են խոսակցությունները, թե թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայր Ղուկաս Ուլիխանյանը եւ Տարոն Մարգարյանի աներորդին, Միհրան Պողոսյանն է լինելու անցողիկ թեկնածուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս