Հակոբ Հակոբյանը զայրացել է. ով իրեն չի ընտրում` սառնարանները հետ է հավաքում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տավուշի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Պիվի Հակոբը (Հակոբ Հակոբյան): Նա միշտ Աժ պատգամավոր է ընտրվել Դիլիջանի տարածքից: Այժմ էլ նույն հարազատ տարածքում է պայքարելու մանդատի համար:

«Փաստի» տեղեկություններով` Հակոբի գործերն այնքան էլ հարթ չեն ընթանում նախընտրական ֆրոնտում: Իմացել է, որ իր ընտրողներից շատերն այլ կողմնորոշում ունեն: Եվ զայրացել է: Կանչել է իր բոլոր առաքիչներին ու կարգադրել `վերջին 10 տարվա ընթացքում ով իրեն պարտք ունի` մեկ շաբաթում հետ վերցնել: Կարգադրել է նաեւ առեւտրի կետ ունեցողներից հետ վերցնել սառնարանները: Իհարկե Պիվի Հակոբը այսպես խիստ է միայն նրանց նկատմամբ, ում կասկածում է, թե հակառակորդի համար են աշխատում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս