«Հատուկ գնդի վետերանների» ՀԿ–ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին

«Ս/թ փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ վարչության նիստ: Վարչությունը, քննարկելով առաջիկա ԱԺ ընտրությանը մասնակցելու հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրված դաշինքներից մեկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Արցախյան ազատամարտում իր ծանրակշիռ ներդրումն ունեցող, բանակաշինության ակունքներում կանգնած և այժմ էլ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներով մտահոգ ու դրանց լուծումներն առաջարկող մեր մարտական ընկերը՝ Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նկատի առնելով այն հանգամանքը, որ «Ազատամարտիկների դաշինք»-ը ևս հայտարարել է միանալու մասին, որոշեց` իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին»,- այս մասին ասված է «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ վարչության որոշման մեջ, որը ֆեյսբքույան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Որոշման մեջ նաև ասված է. «Միաժամանակ կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, վետերանական ՀԿ-ներին իրենց աջակցությունը բերելու վերոնշյալ դաշինքին»:

Տեսանյութեր

Լրահոս