Բաժիններ՝

Կրեմլը բացառել է Բելառուսի հետ վիզային ռեժիմի սահմանումը

Ռուսաստանը չի պատրաստվում վիզաներ սահմանել բելառուս քաղաքացիների համար, չնայած երկու երկրների միջև սահմանի երկայնքով հաստատված սահմանային գոտուն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, նման հնարավորություն չի դիտարկվում»,- ասել է Պեսկովը ճեպազրույցում։
Ընդ որում՝ ռուսական ԶԼՄ-ները ակտիվորեն մեջբերում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցումները, համաձայն որի՝ չնայած այն բանին, որ ռուսաստանցիների մեծ մասը Բելառուսը համարում է բարեկամ պետություն, առևտրային և տնտեսական գործընկեր, ռուսաստանցիների 78%-ը հանդես է գալիս Բելառուսի հետ վիզային ռեժիմ սահմանելու օգտին, իսկ կեսից ավելին (60%) դեմ է նրան շուկայականից ցածր գնով նավթ և գազ վաճառելուն,

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը սահմանային գոտու ռեժիմ սահմանեց Բելառուսի հետ սահմանին։ Դա արվել էր առանց նախազգուշացման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս