
Արարատում իրավիճակը վերահսկելու է անձամբ Վլադիմիր Գասպարյանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այս շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արարատի մարզում էր` խորհրդակցության։ Ինչո՞ւ նախընտրական փուլում ոստիկանապետը մեկնարկը սկսեց Արարատի մարզից։ Բոլորին ակնհայտ է, որ սա Հովիկ Աբրահամյանի «կալվածքն» է, որտեղ ՀՀԿ-ն փորձում է սեփական ուղղորդումները մտցնել։ Բնականաբար, ընտրություններն այստեղ չափից ավելի թեժ են լինելու, և խոսքը ոչ միայն ոմանց ընտրվելու, այլև ազդեցության ոլորտը պահպանելու մասին է։
Հովիկ Աբրահամյանի թիմը ամեն ինչ անելու է, որ մարզը մնա իր «տիրապետության» ծիրում, իսկ ՀՀԿ-ն, ի դեմս ոստիկանապետի, հասկացնում է, որ բոլոր հարցերը իրավական լուծում են ստանալու։ Ասում են, որ ընտրությունների ժամանակ Վլադիմիր Գասպարյանի անձնական վերահսկողության գոտում է լինելու Արարատի մարզը, և ցանկացած թեժացմանը արագ արձագանք է լինելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: