ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

 Գրող, վավերագրող, հրապարակախոս, «Ակն ընդ ական» (Akn Und Akan) վավերագրողների համայնքի համահիմնադիր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը
Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել:
Արմենը վնասել էր ՔՊ-ի քարոզչական պաստառը, որը առավելագույնը կարող է դիտվել վարչական իրավախախտում, ամենածանր պատիժը՝ 100 հազար դրամ տուգանք:
Պաստառ վնասելու համար քրեական հոդվածով են ահաբեկել Արմենին, թե իբր խոչընդոտել է քարոզին: Սա արել են, որ մյուս քաղաքացիներին էլ ահաբեկեն, որ 5000 հոգու խաբելով կոտորած, 150 հազարին էթնիկ զտած, սահմանադրախախտի ռոժը չպոկեն:
Արմենին ձերբակալել են, հետո տարել հոգեբուժարան: Հոգեբուժարանում կախվել է:
5000+1+1+1+1+…
Սա է ահաբեկիչների վերարտադրման սխեման: Դավաճանը պիտի պաստառ չունենար Հայաստանում, ուր մնաց պաստառի համար մարդ սպանեին:
Հիբրիդային պատերազմ չէ, հիբրիդային սպանդ է Հայաստանի դեմ» :

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031