Բելառուսը սկսել է իրանական նավթի գնումը. Reuters
Բելառուսական «Բելօյլ» ընկերությունը կնքել է 80 հազար տոննա նավթի գնման պայմանագիր Իրանի Ազգային նավթային ընկերության (NIOC) հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Դա Բելառուսի և Իրանի միջև նավթի մատակարարման առաջին գործարքն է։
Չի հաջողվել ստանալ «Բեյօլյի» և NIOC-ի մեկնաբանությունները։
Հաղորդվում է, որ լցանավերի բեռնումը կարող է սկսվել փետրվարի 20-ին։
Մատակարարումների լոգիստիկան մինչև վերջ հայտնի չէ, սակայն հավանաբար իրանական նավթը նախ՝ կտեղափոխվի Օդեսայի կամ Վենտսպիլսի նավահանգիստ, ապա երկաթուղով տեղափոխվել Բելառուս։
Բելառուսն ակտիվորեն նավթի այլընտրանքային աղբյուրներ է որոնում Ռուսաստանից մատակարարումների ֆոնին։
Համապատասխան հանձնարարությունը կառավարությանը տվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։