
Սաուդյան Արաբիայում առանց թույլտվության ուրիշի Wi-Fi-ն օգտագործելը մեղք է համարվում

Աստվածաբան Ալի ալ-Հակամին Սաուդյան Արաբիայից կոնդակ է հրապարակել, համաձայն որի առանց թույլտվության ուրիշի Wi-Fi-ից օգտվելը մեղք է համարվում, քանի որ ուրիշի ունեցվածքի յուրացումը իսլամում ծանր մեղք է:
«Արգելվում է Wi-Fi-ի ծառայությունների անօրինական օգտագորղումը առանց շահառուների կամ ծառայություններ մատուցողների ծանուցման: Նախքան Wi-Fi ծառայություններից օգտվելը՝ անհրաժեշտ է խորհրդակցել ծառայություն մատուցողի կամ այդ ծառայութան համար վճարած անձի հետ»,- Ալի ալ-Հակամիի խոսքերը մեջբերում էThe Washington Post-ը:
Ինչպես նշվում է կոնդակում, այգիներում, առևտրի կենտրոններում, կառավարական գրասենյակներում, սրճարաններում, հյուրանոցներում և այլ հասարակական վայրերում Wi-Fi-ի համընդհանուր հասանելի ցանցերից օգտվելը մեղք չի համարվում: