Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս 3 աշխատակցի անունները, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերթական տեսանյութն է հրապարակել ռուսական կործանիչների մասնակցությամբ Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազայում:
Հարձակումների թիվը, որ իրականացրել է ԴԱԻՇ-ը վերջին 3 ամսում, ավելացել է ավելի քան մեկ երրորդով, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ահաբեկչությունների ու ապստամբական շարժումների IHS Jane հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ:
«Հայաստանն ու ԵՄ-ն կբանակցեն մի փաստաթուղթ, որը պարզապես չի լինի ասոցիացում, ինչպես կարող էր լինել նախկինում և ինչպես եղավ Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Դա կլինի ավելի ցածր մակարդակի փաստաթուղթ` ավելի պակաս հնարավորություններով»:
Մի պահ վերանալով սահմանադրական փոփոխությունների հետին նպատակների, օրինականության և նպատակահարմարության հարցերից և մնալով զուտ բովանդակային հարթության մեջ՝ կարելի է հաստատել, որ դեկտեմբերի 6-ին հայ ժողովրդի առջև դրվում է մեկ հիմնական հարց՝ մնալ այսօրվա գործող կիսանախագահական համակարգո՞ւմ, թե՞ անցնել ամբողջական խորհրդարանական համակարգի:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հանդես է եկել քննդատությամբ՝ ուղղված Չեխիայի իշխանությունների հասցեին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հրաման է ստորագրել Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ-ում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիևային՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստերը, Պուշկինի մեդալով պարգևատրելու մասին:
10 ռուսից 9-ը հավանության է արժանացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:
«Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դիմել է հեռուստաընկերության առաջ հավաքված իր կողմնակիցներին ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունը համարել «պետականորեն կարևոր»: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանական Report կայքը, հղում կատարելով AccessBank ՓԲԸ-ին, հայտնում է, որ 2015 թվականի 9 ամսում ֆինանսական ինստիտուտներն ու միջազգային կազմակերպությունները ադրբեջանական բանկից հետ են կանչել իրենց դրամական միջոցների մի մասը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արտակարգ հայտարարություն է արել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող լարվածության, «Միացյալ ազգային շարժման« գրասենյակների վրա կատարված հարձակումների ու այն գործընթացների վերաբերյալ, որոնք կարող են խաթարել կայունությունը երկրում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Անկեղծ ասած, եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ինձ համար բացարձակապես միևնույն է՝ ով է այդ աթոռին նստելու, որովհետև նա ոչինչ չի որոշելու: Նա ուղղակի մանդատ չունի: Այս համակարգը լինելու է գործող համակարգի սկզբունքով աշխատող՝ «հաղթողը ստանում է ամեն ինչ»»:
ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը հետաքննում է երկու դեռահասների՝ 16 ու 17 տարեկան Սառա ու Էլիզաբեթ Հեյդենների սպանության փաստը:
Շվեդիայի արևմուտքում գտնվող դպրոցներից մեկի վրա կատարված հարձակման հետևանքով 5 մարդ վնավածք է ստացել, հայտնում է BBC-ն:
Սիրիայի բանակն այսօր ազատագրել է 4 տարի զինյալների ձեռքում գտնվող հնագույն Զաբադանի քաղաքը, զինյալները հետ են շպրտվել մի քանի կիլոմետր, հայտնում է kp.
ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին:
«Կարծում եմ՝ դա այն թեկնածությունն էր, որ անվիճելի էր բոլոր անդամ պետությունների համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը: Թե ինչո՞ւ էր անվիճելի` Շ.Քոչարյանը հորդորեց հարցնել ԵՏՄ անդամ պետությունների […]
Այս նոր Սահմանադրությունը խորացնելու է ժողովրդավարությունը մեր երկրում ու շատ ավելի նոր գործիքներ է ներդնելու, որով ընդդիմությունը կուժեղանա և իր վերահսկողական գործառույթները կուժեղացնի: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արդեն իսկ սկսվում է սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող ճակատի քարոզարշավը, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ամբողջ երկրում սահմանադրական բարեփոխումների նկատմամբ որևէ անտարբեր մարդ չմնա:
Սլովենիայում փախստականների հետ կապված իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել: Այս գիշեր Մերձավոր արևելքից ժամանած փախստականներն այրել են իրենց վրանային ճամբարը: Նրանք իրենց քայլը բացատրել են բնակության համար անտանելի պայմաններով, հայտնում է kp.ru-ն:
Ես կիսաոչ ասողներից եմ, որովհետև կիսանախագահական Սահմանադրությունն ուներ որոշ թերություններ: Բազմաթիվ դատական ակտեր կան, որոնց դատավճիռները միջազգային ատյաններում մերժվում են, փոխվում են:
«Մենք գնում ենք մի քայլի, որը, եթե չարվի այսօր, չի արվի երբեք, նկատի ունեցեք, որ հայաստանյան քաղաքական ազդեցիկ գրեթե բոլոր ուժերը. ի դեպ, բացի ՀՀԿ-ից, ժամանակին իրենց նախընտրական խոստումներում և պատկերացումներում միանշանակ պնդել են, որ խորհրդարանական կառավարման անցումը միակ ճիշտ ուղին է երկրի զարգացման և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին, այսօր նաև ՀՀԿ-ն է այդպես մտածում, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությամբ փորձելով իրականացնել մեր քաղաքական դաշտի շատ մեծ թվով կուսակցությունների այս ցանկությունը»։
Տղամարդը դարձյալ ցանկացել է հատել Վրաստանի հետ պետական սահմանը, այնտեղից անցնել Թուրքիա, ապա՝ Սիրիա:
Իրանի Չալուս քաղաքում հոգեհացի ժամանակ թունավորվել է 303 մարդ, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի առողջապահության քաղաքային վարչության ներկայացուցչին:
Փախստականների խնդրով հարկավոր է զբաղվել հավասարաչափ հիմունքով ու համակարգված կերպով: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված կոմյունիկեում:
Ավստրիայում հետաքննում են գեղեցկության թագուհի Էնա Կադիչի մահվան փաստը, ով վազքի ժամանակ ընկել է անդունդը:
«Մենք կարծում ենք, որ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործած Ասադին ցուցաբերված ջերմ ընդունելությունը հակասում է Սիրիայում իշխանության քաղաքական անցում ապահովելու Ռուսաստանի հնչեցրած հայտարարություններին»:
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները կասկածում են, որ երգչուհու որդու հայրը կարող է լինել Դմիտրի Շեպելյովը, հայտնում է ntv.ru-ն:
ԱՄՆ 72-ամյա փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ երեկ կեսօրից հետո, երբ հնչել են այդ հայտարարությունները, հաշված ժամերի ընթացքում սպառվել են որևէ ուղղությամբ մեկնող ինքնաթիռների, գնացքների տոմսերը ոչ միայն՝ Հայաստանից, այլև՝ տարածաշրջանի բոլոր երկրների օդանավակայաններից: