«Եվրամիությունից դուրս Մեծ Բրիտանիան նվազ գրավիչ կդառնա բիզնեսի համար». Գեյթս

Եթե Մեծ Բրիտանիան որոշում ընդունի դուրս գալ Եվրամիությունից, ապա նվազ գրավիչ կդառնա ներդրումների եւ բիզնեսի վարման համար: Այս մասին հայտարարել է Microsoft Corp. ամերիկյան կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Times թերթին գրած նամակում Գեյթսը, որն ավելի քան 1 մլրդ դոլար է ներդրել Մեծ Բրիտանիայում, նշում է Լոնդոնի առաջատար դիրքը հետազոտությունների եւ նորարարությունների բնագավառում, բայց դրա հետ մեկտեղ նախազգուշացնում է, որ Brexit-ը մեծապես կնվազեցնի երկրի գրավչությունը:

«Ինձ համար պարզ է, որ եթե Մեծ Բրիտանիան որոշի լինել Եվրամիությունից դուրս, նա զգալիորեն պակաս գրավիչ վայր կդառնա բիզնեսի եւ ներդրումների համար»,- հայտարարել է Գեյթսը:

Նրա կարծիքով՝ այս դեպքում Միացյալ Թագավարության համար ավելի դժվար կլինի լավագույն մասնագետներ գտնել եւ վարձել ամբողջ աշխարհից, որոնք, իրենց հերթին, աշխատատեղեր են ստեղծում թագավորության բնակիչների համար:

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930