Բաժիններ՝

Ադրբեջանի բանակը հունիսի 19-24-ը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի

Haqqin.az պորտալը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի նախապատրաստության պլանի, Ադրբեջանի բանակը հունիսի 19-24-ը օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի:

Զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Դրանցում ներգրավվելու է շուրջ 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ և մարտական զրահապատ մեքենա, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և ՀՕՊ ավելի քան 30 համակարգ, հատուկ նշանակության ջոկատներ և ռազմածովային ուժերի նավեր:

Զորավարժություններն անցկացվելու են սահմանամերձ գոտու զորավարժարաններում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:

Պորտալի հաղորդմամբ՝ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակն է զորամիավորումների և զորքերի ղեկավարման հրամանատարական հմտությունների, դժվարին պայմաններում ժամանակակից մարտեր մղելու կարողության կատարելագործումը:

Նշվում է, որ զորավարժությունների համար հատկանշական լինելու է այն, որ դրանք անցկացվելու են նոր տեխնոլոգիական միջոցների և սպառազինությունների լայն կիրառմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930